Չգիտեմ՝ իմ գյուղից 12 կմ հեռու ինչ ա կատարվում․ Շուռնուխի գյուղապետ

Լուրեր

29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ թեև բնակիչների մոտ անհանգստություն կա, բայց գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․

«Ադրբեջանցիների էդ կուտակումները հա էլ կան, միշտ էլ դրանց մեքենաները գնացել-եկել են։ Երեկ մի պահ մերոնք փակեցին էդ ճանապարհը, որոշ ժամանակ անց՝ բացեցին, դրանից հետո տրանսպորտային միջոցները լրիվ տարհանվեցին ու էլ տեղեկություններ չունենք։ Էս պահին ո՛չ Կապան, ո՛չ Գորիս մեքենա չի գնում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետը։

Հարցին, թե խոսքը ադրբեջանական քանի զինծառայողի մասին է, Արշակյանը դժվարացավ պատասխանել․ «Ես չգիտեմ՝ իմ գյուղից 12 կմ հեռու ինչ ա կատարվում։ Երևի ռուսի հետ մի բան անեմ, մոտենամ էդ հատվածին, հասկանամ՝ ինչն ինչոց ա։ Վախ կա, միայնակ մեքենայով մոտենալու»։

Հիշեցնենք՝ Թաթոյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել ու հրաժարվում են բացել Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ ճանապարհը։ Պաշտպանն այս արարքները հանցավոր է որակում՝ նշելով՝ սահմանափակվել է մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը․

«Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել»,- գրել է Թաթոյանը, հավելելով, որ միջադեպի մասով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններին։

Առավոտյան հայտարարություն տարածեց նաև Ազգային անվտանգության ծառայությունը, նշելով, որ այս պահին աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Ռոզա Վարդանյան