Եկեք տարբերենք քաղաքական խոսքը՝ շոուից․ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ ունեցավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Տիկին Թովմասյան, մի գնացեք, հանդուրժող եղեք քաղաքական խոսքին. պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք՝ որպես մեր խմբակցության անդամ, որպես հայ մարդ։ Այս մասին ԱԺ-ում իր արտահերթ ելույթի մեկնարկին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Թագուհի Թովմասյանին, ով պատրաստվում էր հեռանալ ԱԺ դահլիճից՝ գնալ իր սենյակ:

Ալեն Սիմոյանն անդրադառնալով քաղաքական խոսքի հանդեպ հանդուրժող լինելու մասին կոչերին՝ ընդգծեց. «Եկեք տարբերենք քաղաքական խոսքը՝ շոուից»:

ԱԺ նախագահի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում է դահլիճում անընդհատ բախում հրահրել. դա քաղաքական խոսք չէ։

«Հասկանում եմ, որ թե՛ փորձը, թե՛ գիտելիքները չեն բավարարում, որ, օրինակ, Տիգրան Աբրահամյանի պես, որի հետ գրեթե բոլոր հարցերում անհամաձայնություն ունեմ, միտք ձևակերպեք։ Ձեր միտքը մի ուղղությամբ է աշխատում՝ ոնց մի խայթոց մտցնեք, որ այս կողմից արձագանք լինի։ Մենք այստեղ նստած ունենք քաղաքական գործիչներ, պարոն Ռուստամյանի քաղաքական խոսքը, իր հետ էլ համաձայն չեմ, բայց մարդը քաղաքական խոսք է ասում, ես կարող եմ ասել՝ մարդը քաղաքական խոսք չի ասո՞ւմ: Դուք ի՞նչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ։ Դուք՝ ուր, ձեր պահվաքը՝ ուր, քաղաքական խոսքը՝ ուր»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին. «Ձեր ելույթներն ինձ հիշեցնում են ձեր հաղորդումները «Երկիր մեդիայի» ալիքով, դրանք ռեյտինգ չունեն»։

Գեղամ Մանուկյանն էլ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ տեսանյութերը հիշատակեց, որին ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես էն ժամանակ հնարավորություն չեմ ունեցել իշխանական կերակրատաշտակին մոտ լինեմ, մարզպետի, փոխմարզպետի, նախարարի հնարովի պաշտոններ չեն եղել, որ փող աշխատեմ։ Ջահել տղա եմ եղել՝ բանակից վերադարձած, ոնց կարողացել, գումար եմ աշխատել»։

Մանրամասները՝ տեսանյութում: