Թալիբները տարհանման կենտրոնի ճանապարհին ծեծել են բրիտանացուն և նրա կնոջը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի քաղաքացուն և նրա կնոջը Աֆղանստանից տարհանման կենտրոնի ճանապարհին թալիբները ծեծել են։ Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է Independent թերթը։

Տուժած բրիտանացու խոսքով՝ ինքը դեսպանատնից էլեկտրոնային փոստով նամակ է ստացել հրահանգով, որ իրեն պետք է Քաբուլի հյուրանոց հասնել տարհանման թռիչքի համար:

Առաջին անցակետում թալիբները դաժանորեն ծեծել են նրան և կնոջը՝ հրահանգելով վերադառնալ։

«ԱԳՆ-ից մարդիկ մեզ հրահանգում են գնալ Baron հյուրանոց, բայց դրա ճանապարհին թալիբների երեք անցակետ կա… Մենք նրանց ցույց տվեցինք մեր փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները, ԱԳՆ-ից ստացված տեղեկությունները, բայց թալիբները մեզ վրա հարձակվեցին, քանի որ գիտեին, որ մենք փախչում ենք երկրից: Մենք պետք է իմանանք, թե ինչ է տեղի ունեցել: Նրանք ասել են, որ հյուրանոց հասնելու ոչ մի միջոց չկա, և որ մենք պետք է վերադառնանք, կամ նրանք կկրակեն», – ասել է տղամարդը։

Նա նաև հայտարարել է, որ դժվարություններ են առաջանում նաև օտարերկրացիների՝ Քաբուլի օդանավակայան մեկնելիս: Նրա խոսքերով՝ օդանավակայան անարգել մուտք են գործում միայն ամերիկացիները:

Հիշեցնենք, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում էր սկսել կառավարական ուժերի վրա և մինչև օգոստոսի 15-ը մտել Քաբուլ՝ հայտարարելով իշխանության զավթման մասին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հեռացել է երկրից: Արևմտյան պետությունները տարհանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում ՝ դիվանագետներին։