Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «Սերժ Սարգսյանի կոստյումո՞վ»

Լուրեր

01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Բոլորը

Երեկ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում հանդիպել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։  Նրա էջում հրապարակված լուսանկարում՝ դրոշի կողքին, ուշադրություն է գրավում պատից կախված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շրջանակով լուսանկարը։

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը վարչապետի նման տասնյակ լուսանկարներ էր բերել խորհրդարան։ Ըստ մեր աղբյուրի՝ դրանք պետք է փակցվեն պատգամավորների և Կառավարության անդամների աշխատասենյակներում։ Մենք կապ հաստատեցինք Սարգսյանի հետ, վերջինս, սակայն, լսելով, թե ինչ հարցի շուրջ ենք մեկնաբանություն ցանկանում ստանալ, հրաժարվեց խոսել։ 

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որն այսօրվանից  նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատուն է, հերքեց շրջանառվող տեղեկությունը։ Պատգամավորը, սակայն, չբացառեց, որ ԱԺ-ի կամ Կառավարության աշխատասենյակներում հնարավոր է կախված լինեն վարչապետի լուսանկարները։

«Յուրաքանչյուր ոք ազատ է ազգային սիմվոլների կողքին կախել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Խմբակցությունը կամ անձամբ վարչապետն այդ առիթով որևէ հանձնարարական չի տվել»,– նշեց Հովհաննիսյանը։

Լուսանկարում հեղափոխության օրերին ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներից մեկն է․ նա պատուհանից դուրս է նետում Սերժ Սարգսյանի՝ պատից կախված լուսանկարը
Լուսանկարում հեղափոխության օրերին ոստիկանություն բերման ենթարկվածներից մեկն է․ նա պատուհանից դուրս է նետում Սերժ Սարգսյանի՝ պատից կախված լուսանկարը

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները բոլոր պետական հաստատություններից հեռացնում էին այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Նրանք հայտարարում էին, որ նախագահի, վարչապետի կամ որևէ պաշտոնյայի նկար չպետք է լինի ՀՀ սիմվոլների կողքին։

Ավելին, դեռևս 2018 թվականի օգոստոսին կուսակցության մամուլի նախկին խոսնակ Վահան Կոստանյանը գրառում էր կատարել այն մասին, որ անձամբ է խոսել Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրել հեռացնել վարչապետի լուսանկարը պատից․

«Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»:

Արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի շարունակում նախկին իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ հարցն Արթուր Հովհաննիսյանին վրդովեցրեց։ Ըստ նրա՝ նախկինում Սերժ Սարգսյանի լուսանկարներն անգամ դպրոցներում էին փակցված, և դա պարտադրանքի բնույթ էր կրում:

«Համեմատելն անգամ սխալ է»,- նշեց Հովհաննիսյանը։

Նկատենք, որ 2018 թվական հուլիսի 2-ին՝ այդ ժամանակ Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ անձամբ էր հեռացնում, ըստ իրեն՝ պետական շենքում փակցված Սերժ Սարգսյանի վերջին լուսանկարը։

Ռոզա Վարդանյան