Դանակահարություն՝ Կոտայքի մարզում․ դեպքը բացահայտվել է նույն օրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
Բոլորը

Օգոստոսի 16-ին՝ գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբին առաջին հայացքից էլ պարզ էր, որ վնասվածքները դանակահարության հետքեր են. ոստիկանների հետ երիտասարդը պահպանում էր խորհրդավոր լռություն, հրաժարվում միջադեպի տեղի, ժամանակի ու պատճառի մասին տեղեկություն հայտնել, հաղորդում և բացատրություն տալ:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի, ժամանակի և կատարողի վերաբերյալ տեղեկությունները ստացվեցին օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նախորդ օրվա երեկոյան Աբովյանի մարզադաշտի մոտ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Արամուս գյուղում հաշվառված, 20-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանեց, որ ինքն է դանակահարել:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: