Ինչ հարցեր են քննարկվելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օգոստոսի 19-20-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում (Իսիկ-Կուլի շրջան) տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Ինչպես նախատեսվում է, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցությանն առնչվող, ապրանքների արտահանման համար սահմանված միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի մոտեցմանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, դիտարկվելու է համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման եվրասիական տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու հարցը:

Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով:

«Նեղ ձևաչափով հանդիպումը կանցկացվի օգոստոսի 19 -ին, իսկ ընդլայնված կազմովը՝ օգոստոսի 20 -ին», – ՏԱՍՍ -ին հայտնել են Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Հավելենք, որ Չոլպոն-Աթայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամին, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Տաթև Ֆռանգյան