Թալիբներն արգելել են Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը
Քաղաքականություն
18.08.2021 | 15:28«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը կդադարի թմրանյութ արտադրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Աֆղանստանը չի արտադրի ոչ մի տեսակի թմրանյութ։ Այժմ ոչ մեկ չի կարողանա մասնակցել թմրանյութերի մաքսանենգությանը։ Այս պահից Աֆղանստանը կլինի թմրանյութերից ազատ պետություն»,- հայտարարել է Մուջահիդը մամլո ասուլիսի ժամանակ։
Այս նպատակին հասնելու համար երկրին անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն` բնակիչներին այլ բերք աճեցնելու հնարավորություն ընձեռելու համար, ասել է Թալիբանի ներկայացուցիչը: