ՀԱՊԿ-ից հայտնել են, որ քայլեր կձեռնարկեն, եթե տաջիկ-աֆղանական սահմանին իրավիճակը սրվի

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և Տաջիկստանում իրավիճակի սրման և անվտանգության սպառնալիքի դեպքում կձեռնարկի անհրաժեշտ բոլոր հավաքական միջոցները: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Միևնույն ժամանակ, կազմակերպության գործունեության գերակայությունը դեռևս տրվում է քաղաքական և դիվանագիտական միջոցներին: Իրավիճակի սրման և Տաջիկստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալու դեպքում անհրաժեշտ բոլոր հավաքական միջոցները, որոնք նախատեսված են կանոնադրության փաստաթղթերով, կձեռնարկվեն դաշնակցին օգնելու համար», – ասել է նա:

Երկուշաբթի օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի և երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդայի հետ:

«Ներկայումս Տաջիկստանի անվտանգության ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, և ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման կարիք չկա», – ընդգծել է Զասը:

«Աֆղանստանի հիմնական տարածքի անցումը «Թալիբանի» վերահսկողության ներքո էապես ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա և կազմակերպության խորն անհանգստություն է առաջացնում», -հավելել է Զասը:

Տաթև Ֆռանգյան