Ալիևը հայտարարել է, որ ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է 25%

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս:

«Հայաստանը մեզ ականային քարտեզներ չի փոխանցում, իսկ վերջերս փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ղեկավարը շաբաթ օրը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ Ղարաբաղում ականի պայթյունից ավելի քան 150 ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինծառայողներ են զոհվել:

«Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը։ Այդ պատճառով ազատագրված տարածքներում այժմ ականազերծում է ընթանում, միևնույն ժամանակ, արագացված տեմպերով ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Հայաստանը հունիսին և հուլիսին Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզները։ Ի պատասխան՝ Բաքուն Երևանին է վերադարձրել 30 հայ գերիների։