«Թոշակառուները դեմ չէին լինի կենսաթոշակները ստանալ կանխիկ, որքան դուք պարգևավճարներ եք բաժանել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Այս իշխանության տարիներին Հայաստանում թոշակներն ավելացել են շուրջ 3000 դրամով, իշխանության քաղաքական թիմի անդամները ստացել են 120 մլն դոլարի պարգևավճարներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:

«Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումների այս մեխանիզմը, և ե՞րբ են մեր կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ»,- Արեգնազ Մանուկյանն այս հարցն ուղղեց «Քաղաքացիական պայմանագրի կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին՝ հավելելով՝ թոշակառուները դեմ չէին լինի կենսաթոշակները ստանալ կանխիկ, որքան դուք պարգևավճարներ եք բաժանել:

Տիգրանյանը պատասխանեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն ապահովելու չափից։ Տիգրանյանը նաև հայտնեց, որ իշխանության ծրագրով մինչև 2025թ.-ը թոշակները պետք է ավելանան շուրջ 40 000 դրամի չափով։

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Տիգրանյանը նշեց, որ 2020թ. փետրվարից ի վեր պատգամավորները որևէ պարգևավճար չեն ստացել։ Իսկ գործադիր իշխանությունում, նրա խոսքով՝ պարգևատրումները եղել են, կան և կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում: