Եվրահանձնաժողովն ավելացրել է իր ֆինանսական աջակցությունն Արևելյան գործընկերության երկրներին՝ հասցնելով այն 75 մլն եվրոյի

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

ԵՄ գործընկեր երկրների բնակչության պատվաստումների աջակցությանն ուղղված ջանքերի շրջանակում Եվրոպական հանձնաժողովն ավելացրել է իր ֆինանսական աջակցության 40 միլիոն եվրոյի փաթեթը՝ հասցնելով այն 75 մլն եվրոյի և ուղղելով Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի հանրապետությանը և Ուկրաինային` Covid-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի տեղակայմանը և պատվաստումների իրականացման արշավների արագացման համար։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքէջում։

Այս նոր 35 միլիոն եվրոյի օգնության փաթեթով ԵՄ-ն ձգտում է էապես բարձրացնել պատվաստանյութերի հասանելիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում` գլոբալ պատվաստանյութերի սղության պայմաններում՝ դյուրացնելով պատվաստանյութների փոխանակումը ԵՄ անդամ երկրների կողմից և փոխհատուցելով դրա արժեքը:

Այս օժանդակությունը լրացնում է ԵՄ-ի աջակցությունը COVAX նախաձեռնությանը, որն ապահովում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդար և համընդհանուր հասանելիությունը և աշխատում է պատվաստանյութերի հավասար և թափանցիկ բաշխման ուղղությամբ Արևելյան գործընկերության երկրներում:
Այն հատկացվում է, որպես լրացում 40 միլիոն եվրո արժողությամբ աջակցության առաջին փաթեթին, որը հատկացվել էր փետրվարին `տեղի իշխանությունների՝ բնակչության անվտանգ և արդյունավետ պատվաստումների պատրաստվածությունն ամրապնդելու համար` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ:

«ԵՄ-ն մտադիր է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ արագացնելու պատվաստումների գործընթացը, քանի որ այն որոշիչ է լինելու համաճարակի վերջ դրման ու տարածաշրջանի սոցիալտնտեսական վերականգնման համար։ Մենք հոգում ենք մեր գործընկերների մասին»,- հայտարարել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Տաթև Ֆռանգյան