Լատվիան Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լատվիայի կառավարությունը միաձայն ընդունել է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու որոշումը՝ ապօրինի ներգաղթյալների թվի կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Մարիա Գոլուբևան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սահմանի ամրապնդումը սկսվում է անհապաղ»,- գրել է նա Twitter-ում։

Լատվիայի Պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնել սահմանների պաշտպանության հարցում։

Վարչապետ Կրիշյանիս Կարինսը լրագրողներին ասել է, որ արտակարգ ռեժիմ մտցնելու որոշումը «իրականում որոշ ժամանակով փակում է Լատվիայի և Բելառուսի սահմանը»:

Ավելի վաղ Ռիգան արդեն Ազգային զինված ուժերի 50 զինծառայողի էր ուղարկել`իր անվտանգությունն ամրապնդելու համար: Իր հերթին, սեյմում կոչ են արել սահմանապահներին թույլատրել զենք օգտագործել անօրինական ներգաղթյալների դեմ:

Լատվիայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Գունտիս Պուժացի խոսքով ՝ վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 200 ներգաղթյալ  է ձերբակալվել Լատվիա-Բելառուս սահմանին: