Ալեքսեյ Նավալնիի համախոհներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի դեմ նոր քրգործ է հարուցվել

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել Ալեքսեյ Նավալնիի համախոհներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի դեմ, հայտնում է BBC-ի ռուսական գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական կայքէջին։

Նրանք կասկածյալներ են դարձել Քրեական օրենսգրքի 282.3 հոդվածի 1 -ին մասի համաձայն (ֆինանսական ծառայությունների հավաքում և մատուցում, որոնք նախատեսված են ծայրահեղական կազմակերպության ֆինանսավորման համար):

Քննչական կոմիտեն հիշեցրել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի» ու «Նավալնիի շտաբի» գործունեության արգելման ու ծայրահեղական ճանաչման մասին։

Առաջին ատյանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 4-ին մերժել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքներն ու Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումն օրինական է ճանաչել։
Իսկ օգոստոսի 5 -ին Նավալնիի թիմը հայտարարել է դրամահավաքի վերսկսման մասին: Փոխանցումների համար նրանք ստեղծել նոր իրավաբանական անձ, որը կապված չի եղել նախորդների հետ: