Բանակը պետք է զբաղվի միայն իր մարտական խնդիրներով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատերազմից հետո մեր սահմաների պաշտպանության հարցում ինչպիսի՞ խնդիր է իրականացրել Ձեր ղեկավարած հանձնաժողովը, ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել, որո՞նք են սխալները, ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այդ ամբողջ գործընթացում։ Սրա մասին չեք խոսում, բայց բոլորին ընդհատում եք, և այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են, միայն դուք եք ճիշտ»,- ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն այս հարցն ուղղեց Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին:

«Ի՞նչ գործառույթներ է իրականացրել պաշտպանության հանձնաժողովը՝ ամենակարևոր գործառույթը՝ թույլ չի տվել, որպեսզի ձեր ցանկությունները՝ բանակը բերել Բաղրամյան փողոց, իրականություն դառնան։ Դա ամենակարևոր գործառույթն է եղել, ու կանխվել է: Շատերն էին ուզում դուք էլ էիք ուզում, չի ստացվելու, բանակը պետք է զբաղվի միայն իր մարտական խնդիրներով»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովը կոնկրետ գործառույթ ունի խորհրդարանական լսումներ իրականացնել սահմաններում ծառացած խնդիրների վերաբերյալ և հարցին, թե քանի անգամ են լսումներ իրականացվել, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Պարո՛ն Օհանյան, մենք իրար վաղուց ենք ճանաչում, երբ դուք Արցախում տեղակայված 366 վաշտի հրամատարն էիք։ Նաև հիշում եմ, որ այդ գունդը մասնակցել է «Կոլցո» օպերացիային»։

Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Չի մասնակցել, դա բացահայտ սուտ է»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ գուցե սխալվում է և հավելեց. «Խորհրդարանական լսումներ կիրականացվեն, կոռուպցիայի դեմ պայքարին էլ կմասնակցենք, մենք դատապարտված ենք միասին գնալ այդ ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում: