Ձեր ներկայացրած զոհերի և հուղարկավորվածների թվերի միջև հակասություն կա. Նազարյանը` Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Երբ որ դուք տվեցիք զոհերի մասին տեղեկատվությունը, այնտեղ մի տարօրինակ բան կար, գուցե վրիպակ է, չգիտեմ. հունիսի 12-ի դրությամբ՝ զոհվածների թիվը 3499 է, անհետ կորածներինը՝ 419 և հուղարկավորվածներինը 3558, բայց այստեղ կոպիտ հակասություն կա, որովհետև չի կարող ավելի շատ հուղարկավորված լինել, քան զոհված»,- այս մասին ԱԺ նիստում դիմելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին՝ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա նաև հավելեց, որ շատ այլ զինվորականների և իրադարձություններից տեղյակ մարդկանց հետ է խոսել և զոհերի թիվը իրականում պատկերացնում  է, թե որքան է:

«Ես աշխարհում այն մարդն եմ, որն ամեն ինչ կտար, որ այդ թիվը ցածր լիներ 4 հազարից»,-ասաց Նազարյանը և պնդեց, որ այսօր իշխանությունից գոնե մեկը պետք է պաշտոնապես կանգնի և ժողովրդին ներկայացնի զոհերի իրական պատկերը, որպեսզի այլ ֆանտաստիկ թվեր հրապարակելուց խուսափեն:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, թե հակասություն չկա այդ թվերի մեջ, դրանք անընդհատ փոփոխվում են, և թվերը մնում են 4000-ի տիրույթում:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև գերիների խնդրին։ «Գերիները փոխվում են գերիների հետ, բայց մենք հիմա պետք է գնանք միջազգային կառույցների հնարավորությամբ քաղաքական երկխոսության, և անպայման գերի չի լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: