Ինչպիսին պետք է լինի հայկական ապագա բանակը․ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց իր տեսլականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր իրականությունում, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, պահանջվում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգության բաղադրիչի ուժեղացման վրա։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի Անդրանիկ Քոչարյանը։

«Կարծում եմ, որ այսօր երկրի անվտանգային միջավայրի արմատական փոփոխության պայմաններում ավելի կարևոր է խոսել ոչ թե արվածի կամ չարվածի մասին, այլ կենտրոնանալ երկրի նոր անվտանգային միջավայրի ստեղծման վերաբերյալ պատկերացումների վրա և նախանշել մեր անելիքները կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածներում։

Իր ապագա գործունեության ընթացքում հանձնաժողովը պետք է հիմնվի հետևյալ դրույթների վրա՝ նախ և առաջ ազգային անվտանգությունը պետք է դիտարկվի որպես ժողովրդավար և զարգացած հասարակության գործառույթ։ Երկիրը, որը չունի հարուստ բնական պաշարներ, որը մշտապես բախվում է տարբեր բնույթի սպառնալիքների, հարկադրված է մշտապես փոփոխվել, որպեսզի պահպանի արդյունավետ կառավարման և զարգացման հնարավորությունները…

Անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ ներդրումներ կատարել կրթության և տեխնոլոգիաների բնագավառների զարգացման մեջ։ 44-օրյա պատերազմից հետո հանրապետության անվտանգության փոփոխված իրողությունների պայմաններում պաշտպանության ոլորտում անհրաժեշտ եմ համարում իրականացնել հետևյալը. կառավարության, ԱԽ քարտուղարության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներգրավվածությամբ կազմել մասնագիտական աշխատանքային խումբ, բազմակողմանի ուսումնասիրել 2020 թվականին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ Միաժամանակ, ռազմական դոկտրինի տեսակետից՝ որպես հիմնական ռազմավարական նպատակ, առաջարկում եմ դիտարկել տարածաշրջանային և միջազգային արդյունավետ համագործակցությունը՝ որպես պատերազմի կանխման և զսպման միջոց»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև հավելեց, որ պետք է վերակառուցել զինված ուժերը՝ մոտեցնելով այն գիտական ներուժ ունեցող անձնակազմի, տեխնիկայի և սպառազինության թվաքանակին ու հաստիքային կառուցվածքին, պետք է վերանայել զինված ուժերում կիրառման դրված մարտական փաստաթղթերը՝ ներառելով դրանցում ժամանակակից ռազմական գիտության պահանջները։ Զինվածն ուժերը, նրա խոսքով, պետք է համալրել հաշվարկներով և գիտականորեն հիմնավորված ժամանակակից ռազմական տեխնիկայով ու սպառազինութամբ։

Հաշվի առնելով այն, որ մեր նպատակը պրոֆեիսոնալ բանակի ստեղծումն է, պետք է ամբողջովին վերափոխել ռազմական կրթության և զինված ուժերի մարտկան պատրաստության հիմունքները։ Զինված ուժերում պայմանագրային ծառայության ընդունել ինտելեկտուալ, հոգեբանական և ֆիզիկական թեստավորման դրական բարձր արդյունքների հիման վրա։ Պրոֆեիսիոնալ բանակ  ձևավորելու նպատակով վերանայել սպայական հաստիքների քանակը՝ ժամանակակից բանակներում ընդունված հարաբերակությանը համապատասխան»:

Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նաև դիտարկել խորհրդարանական ռազմական օմբուդսմենի ձևավորման գաղափարը։

Մանրամասները՝ տեսանյութում: