Ուզում եք ընտրեք, ուզում եք՝ ոչ, բայց կան բարոյական սկզբունքներ, որոնցից չի կարելի շեղվել․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Հակադարձելով իրեն ուղղված քննադատությունների՝ Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին հորդորեց ուսումնասիրել իր ողջ կենսագրությունն ու գիտական գործունեությունը, հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իր ջանքերը, որոնք, նրա խոսքով, նախկինում միշտ չէ, որ գնահատվել են։

«Շարունակելու եմ նույն ձևով գնալ այն ճանապարհով, որն ընտրել եմ 14-15 տարեկանում: Չմոռանանք, որ հայոց ցեղասպանության գործընթացը շարունակվում է, և ես այդ ճակատում լինելու եմ առաջամարտիկը»,-ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորները Վարդանյանին մեղադրեցին նաև ռազմական դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներին գնահատական չտալու համար։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ինքն էլ ավելի կոշտ սահմանափակումներ կիրառելու կողմնակից է եղել․ «Կոշտագույն․․․ինձ համար անընդունելի էր պատերազմի ժամանակ տեսնել սեփական պետությանը պարտություն մաղթող «ֆեյքերի», իմ աչքով եմ տեսել։ Տեսել եմ այն չարախնդողներին, որոնք նոյեմբերի իննին ուրախ ֆռֆռում էին»։

«Լինելու եմ համագործակցային: Ուզում եք ընտրեք, ուզում եք՝ ոչ, բայց կան բարոյական սկզբունքներ, որոնցից չի կարելի շեղվել»,-  նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: