Հունաստանում հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել, ոչնչացվել են հազարավոր հեկտարներ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անտառային հրդեհները շարունակում են տարածվել Հունաստանի Էվիա կղզում։ Կղզու բնակիչները ստիպված են եղել ծովով փախչել անվտանգ վայրեր:

Ավելի քան 2000 մարդ արդեն տարհանվել է, տարեց բնակիչները տեղափոխվել են լաստանավերով:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ հրդեհների դեմ պայքարելու համար բավականաչափ օգնություն չի ուղարկվել ՝ հավելելով, որ կղզու որոշ հատվածներ արդեն ոչնչացվել են, գրում է BBC-ն:
Հունաստանում այս օրերին վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային շոգեր են գրանցվել, ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի։

Վերջին օրերին անտառային հրդեհների թիվը կտրուկ ավելացել է։

Նշվում է, որ Աթենքի հյուսիսային արվարձաններից մեկում հրդեհը հաջողվել է մարել:

BBC-ն նշում է, որ նման ջերմային ալիքները դառնում են ավելի հավանական և ավելի ծայրահեղ `մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխության պատճառով: Հետագա շոգ ու չոր եղանակը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի անտառային հրդեհները:

Էվիայում ՝ Աթենքի հյուսիսում և արևելքում գտնվող մեծ կղզում, երկու հրդեհային ճակատներ ոչնչացրել են հազարավոր հեկտար հողեր, ինչպես նաև մի շարք տներ և ձեռնարկություններ:
Հրշեջ -փրկարարները պայքարում են կղզու մի շարք գյուղերում հրդեհները կանխելու համար: