Քիչ կերե՛ք և շատ աշխատե՛ք․ Արեգնազ Մանուկյանը՝ Վլադիմիր Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Խորհուրդ կարող եմ խորհուրդ տալ քիչ ուտել, շատ աշխատել: ԱԺ-ում դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, որոնք որոշակի հակաօրինական պարտավորություններ են ստանձնում իրենց առաջնորդների առջև և դա վկայող որպես առհավատչյա «ղազագիր» են ստորագրում։ Վլադիմիր Վարդանյանին այս հարցն ուղղեց Արեգնազ Մանուկյանը։

Վարդանյանը հարցը համարեց հռետորական. «Իմ կարծիքով՝ դուք դրա պատասխանն ունեք։ Այո՛, կհետևեմ ձեր խորհրդին, ավելի շատ կաշխատեմ։ Այո՛, նիհարելու հետ կապված բաները չէր խանգարի։ Քաղաքական գործիչը պետք է հետևի և՛ օրենքներին, և՛ Սահմանադրությանը, չխախտի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը:

Խնդրում եմ՝ սահմանեք՝ ինչ է «ղազագիրը»։ Սահմանեք ՀՀ օրենսդրության մեջ այդ եզրույթն օգտագործվում է, թե ոչ։ Խնդրում եմ՝ բացատրե՛ք այդ բառի իմաստը, որովհետև ես այդ բառին բառարաններում չեմ հանդիպել։ Եթե դա անեք, ես կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին եք խոսում»։

Արեգնազ Մանուկյանը դահլիճում միացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն ձայնագրությունը, որում լսվում էր «ղազագրի» վերաբերյալ խոսքը։

«Խնդրում եմ՝ նրան հարցրեք, թե ինչ նկատի ունեք «ղազագիր» ասելով… Դուք շատ լավ գիտեք՝ ում նկատի ունեմ։ Նկատի ունեմ ձեր այն թիմակցին, որը «ղազագիր» է ստորագրել, փաստորեն ձեր քաղաքական առաջնորդը հերթական անգամ ստեցիք, խոստացաք, որ «ղազագիր» ստորագրողներին վզից կբռնեք ու դուրս կնետեք ԱԺ-ից, բայց բերեցիք, ու ձեր ցուցակով դարձրիք պատգամավոր»,- ասաց Մանուկյանը։

Վարդանյանն էլ արձագանաքեց. «…Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր քաղաքական թիմի վարքագծին նայեք։ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն ի՞նչ կապ ունի…»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նախազգուշացրեց ընդդիմադիր պատգամավորներին՝ տեղից ելույթ չունենալ և թույլ տալ Վլադիմիր Վարդանյանին ավարտել իր խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում: