Ռուբինյանը հակադարձեց Ղազինյանին՝ հիշեցնելով Պողոս Պողոսյանի սպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ նիստում անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ ԱԺ նախագահության և իշխող խմբակցության արձագանքին, այն նկարագրեց այսպես. «Հինգ արական սեռի ներկայացուցիչ բարձր ձայներով հարձակվել էին մի աղջկա վրա, ով համարձակվել էր անուն ասել»:

«Բոլորս պետք է բացառիկ ընդգծված հարգանք ցուցաբերենք կանաց նկատմամբ: Կոռե՛կտ եղեք կնոջ նկատմամբ»,- հորդորեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ իրավական տեսանկյունից ԱԺ նախագահի կիրառած տույժը իրավաչափ չէր և համարժեք չէր տեղի ունեցածին:

«Ես չէի մտածում, որ այդ անունը կարող է որպես վիրավորանք դիտվել,- նշեց Ղազինյանը: Հիշեցնենք՝ Աննա Մկրտչյանն իր ելույթում ասել էր. «Նիկոլը ռիսկ չի արել գնալ Արցախ», «կապիտուլյանտ Նիկոլ»:

«Եկեք անունների արտասանության հետ կապված՝ մարդկանց վրա չհարձակվենք և չփորձենք լռեցնել»,- կոչ արեց Ղազինյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ ասելով, որ տիկին Մկրտչյանի վրա որևէ մեկը չի հարձակվել: «Հնչեցվել են ոչ միայն անուն, այլև մի շարք վիրավորական արտահայտություններ, և ԱԺ նախագահության պարտականությունն է՝ պաշտպանել ցանկացած պատգամավորի վիրավորանքներից։ Եվ, պարոն Ղազինյան, տարօրինակ է, որ դուք եք խոսում անուններից, որովհետև «Պապլավոկում» կարծեմ ձեր դաշինքի առաջնորդի և ձեր դաշինքի մաս կազմող ուժերից մեկի անդամի մասնակցությամբ միջադեպ էր եղել, որն ավարտվել էր այդ անդամի մահով»:

Մանրամասները՝ տեսանյութում: