«Հոկտեմբերի 5-ին ո՞ւմ է զանգել Սերգո Կարապետյանը». Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում

Լուրեր

12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատական նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին, որն ուղարկվել է ԱԱԾ: Նա ներկայացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը, որում մասնավորապես ամրագրված է.

«Հիմնազուրկ են այն ենթադրությունները, թե հոկտեմբերի 5-ին ՀՔԾ-ում գտնվող Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է տեղի ունեցել, ինչի արդյունքում վերջինս Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել»:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքեց՝ զարմացած է, որ քրեական գործով ներգրավվել է ևս մեկ մեղադրող, ԱԱԾ քննիչ.

«Նյութերի նախապատրաստման փուլում բոլորս էլ գիտենք՝ քննիչը չէր կարող ունենալ այն գործիքակազմը և իմ ներկայացրած փաստերը ապացույցները, որոնք ես տրամաբանական կապով ամրագրված նշել եմ։ ԱԱԾ քննիչը նաև ՀՔԾ քննիչի պաշտպանի դերն է ստանձնել. շատ զարմանալի է: Ես գնահատում եմ դատախազի ջանքերը, բայց անձամբ եմ նյութերի նախապատրաստման ընթացքում հարց բարձրացրել, ասել՝ պարզեք, թե հոկտեմբերի 5-ին ո՞ւմ է զանգել Սերգո Կարապետյանը»:

Այս հարցին՝ այդպես էլ պատասխան չհնչեց։

Ամրամ Մակինյանը դատարանի դահլիճում հարցականի տակ դրեց այն հանգամանքը, թե ինչու է քննիչը հարցաքննություն կանչելու ձևը փոխել։ Նրա խոսքով՝ քննիչը որդեգրել է մարդկանց հեռախոսով հարցաքննության կանչելու մարտավարությունը.

«Ինչ-որ փուլում մարդկանց, տվյալ պարագայում, Սերգո Կարապետյանին հարցաքննության կանչելու ոճը փոխվել է: Ինչո՞ւ: Այս գործի նախաքննության փուլից այս քրեական գործով մարդիկ կանչվում են հարցաքննության առանց ծանուցագրերի, մեկ էլ կանչվում են ծանուցագրերով։ Դա պարունակում է հարկադրանքի տարրերի նշումներ: Եվ դրանից հետո փոխվում է այս քրեական գործով ողջ իրավիճակը»:

Արսեն Մարտիրոսյանը հակադարձեց՝ հարցաքննության կանչելու ձևը քննության տակտիկայի հետ կապ չունի։

Բանավեճից հետո՝ պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով՝ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք կապված են թվերի հետ, և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն ունեն:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Ռոզա Վարդանյան