Ի՞նչ վատ է. Դումանյանը` Հովհաննիսյանի` պատգամավորական անցյալ ունենալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց. այս հարցին ի պատասխան՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց. «Ի՞նչ վատ է, ի՞նչ լիներ, որ ձեզ, օրինակ, դուր գար: Պատգամավոր չլիներ, իշխանության հետ առնչություն ունեցած չլիներ, այսինքն՝ ի՞նչն է խնդիր առաջացնում»:

Դիտարկմանը, որ բուհի ղեկավարը պետք է ապաքաղաքական անձ լինի, Դումանյանն արձագանքեց. «Ապաքաղաքական է, կապրենք, կտեսնենք, եկեք ժամանակից առաջ չընկնենք, գուշակություններով չզբաղվենք: Եկեք ուղղակի հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու, պարոն Հովհաննիսյանը փորձ ունի, կամք ունի: Գաղտնիք չէ, որ այսօր ԵՊՀ-ում մթնոլորտը լավագույնը չէ, ակնակլում ենք, որ ԵՊՀ-ում լավագույն աշխատանքային մթնոլորտը պետք է լինի, և պարոն Հովհաննիսյանը լիովին համապատասխանում է այսօր ներկայացվող պահանջներին: Հետագայում կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, մրցույթ կլինի, և իրենք կընտրեն ռեկտոր»:

Մանրամասները՝ տեսանյութում: