Քոչարյանի հետ քննարկում ենք ԱԺ-ում մեր աշխատանքները. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ձեզ համար ընդունելի՞ է ԱԺ փոխնախագահ ընտրվել ձեր բնորոշմամբ՝ «թուրքի առաջ ծնկած, դավաճան, հողատու» իշխանության կողմից՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր խմբակցությունների քվեները բավարար չեն և փոխնախագահ ընտրվելու համար անհրաժեշտ են նաև իշխանության քվեները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը նշեց. «Սա Ազգային ժողով է, ԱԺ փոխնախագահներից մեկը, ըստ Սահմանադրության, պետք է լինի ընդդիմությունից… Ես ասել եմ, թե ընտրվելու դեպքում ինչ սկզբունքներով և ուղենիշերով եմ առաջնորդվելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը իշխանության հետ չի քննարկում, թե ԱԺ հանձնաժողովներից որի նախագահները լինեն իշխանությունից, որինը՝ ընդդիմությունից, Սաղաթելյանը նկատեց, որ սա ԱԺ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի քանի օր է դեռ ԱԺ նախագահությունը և հանձնաժողովները ձևավորված չեն: «Մենք ասել ենք, որ այլ պայմաններում գուցե նստեինք, քննարկեինք, բայց այն պարագայում, երբ մեր ընկերները կալանքի տակ են, երբ այս ամբիոնից խոսում են հանդուրժողականության մասին և շարունակում են բռնաճնշումները մեր գործընկերների, մեր աջակիցների նկատմամբ, մենք չենք կարող նստել, քննարկել պաշտոնների հարց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկումներ ունենում են արդյոք խրհրդարանում աշխատանքների ընթացքի վերաբերյալ, Սաղաթելյանը պատասխանեց. «Այո՛, մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք ոչ միայն խորհրդարանում, այլ նաև խորհրդարանից դուրս՝ մեր աշխատանքների հետ կապված»:

Հարցին, թե ի՞նչ տպավորութւոններ ունի Քոչարյանը ԱԺ-ում աշխատանքների վերաբերյալ, նա պատասխանեց. «Նորմալ Մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով, և մշտապես այդպես է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: