Դուք հարված եք հասցնում այս պետությանը․ չի կարելի․ Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Մենք կարծում ենք, որ երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի է: Եվ այս պահին մենք ունենք պատրաստակամություն՝ ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և  ունենք պատրաստակամություն՝ կառուցողական աշխատանքի: Կարծում ենք, որ ցանկացած հայ՝ ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախ և առաջ մտածում է  երկրի մասին: Մենք մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք, ունենք քաղաքական մրցակիցներ, իսկ թշնամին սահմանին է և սահմանից անդին:

Սահմանին կանգնած զինվորն այսօր պետք է հաստատակամ լինի, որ իր թիկունքն ամուր է, և այդ ամրությունը պետք է զգացվի քաղաքական թիվ մեկ ամբիոնից: Հայաստանի պետականության, սահմանների անառիկության հարցում մենք այլախոհություն չենք կարող ունենալ: Եվ, այո՛, հենց այստեղ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնում պետք է լինենք համախոհ, միախոհ, եթե մեզ համար գերադասելի է պետական շահը»,-ասաց նա:

«Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի կամ սահմանադրական ճգնաժամ առաջացնել: Մեզ համար առավել գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը կամ ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար առավել գերադասելի է ՀՀ շահը»,-ասաց նա ու հավելեց՝ խմբակցության դիրքորոշման մասին կհայտնի թեկնածուի՝ Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում: