Լրագրողները կարող են անորակ ուղիղ հեռարձակումից օգտվել. Մարիա Կարապետյանը` սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երեք օր է ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կիրառվում են ազատ տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումներ: Լրագրողները չեն կարող լինել Ազգային ժողովի՝ նախկինում հասանելիություն ունեցող տարածքներում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու է նման որոշում ընդունվել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց. «Նախկինում լրագրողները ԱԺ շենքում կարող էին տեղաշարժվել բոլոր այն տարածքներով, որտեղով որ պատգամավորները, և նրանք իրենց այդ իրավունքը երբեմն, ըստ իս, օգտագործում էին էթիկական նորմերի խախտմամբ, օրինակ՝ ընդմիջման ժամին դուռը բացելով, սանհանգույցի առջև նրան սպասելով և հարցազրույց վերցնելով և այլն»:

ԱԺ հանձնաժողովների նիստերին ևս լրագրողների մուտքը սահմանափակված է. նախատեսվում է, որ ներկա կլինեն միայն նրանք, ում կթույլատրի հանձնաժողովի նախագահը և նիստից 2 ժամ առաջ այդ լրագրողների անունները կներկայացնի ԱԺ գլխավոր քարտուղարին: Այս առնչությամբ Մարիա Կարապետյանը նշեց. «Ես այդ կարգավորումներին ծանոթ չեմ, բայց գիտեք, որ հանձնաժողովի նիստերը հեռարձակվում են, այսինքն՝ բովանդակության սահմանափակում չի կարող լինել»:

Դիտարկմանը, որ անորակ ուղիղ հեռարձակում է իրականացվում, պատգամավորն արձագանքեց. «Հասկացա՝ ինչ խնդիր եք բարձրաձայնում, քննարկելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում: