Անդրեասյանը՝ արդարադատության, Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, 2 նախարարություն՝ առանց նախարարի․ հայտնի է գործադիրի կազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Նիկոլ Փաշինյանն օրենքի ուժով վերանշանակվեց վարչապետի պաշտոնում և սկսվեց կառավարության ձևավորման գործընթացը։ Ամենակարևոր հարցերից մեկն էր՝ ում է վստահվելու այս պահին ամենախնդրահարույց ոլորտներից մեկը՝ պաշտպանական գերատեսչությունը։ Հունիսի 20-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված և նույն օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանը երեկ արդեն նշանակվեց պաշտպանության նախարար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը նշանակվեց նախարարի պաշտոնում։ Մինչ Մկրտչյանը՝ այս նախարարությունը ղեկավարում էր Մեսրոպ Առաքելյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 20-ից և սեփական դիմումի համաձայն ազատվել էր այս տարվա ապրիլի 23-ին։

Նախորդ տարվա հուլիսի 30-ին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատված և նույն օրը շրջակա միջավայրի նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը պահպանում է իր պորտֆելը։ Նա Կոտայքի մարզպետի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի հունիսի 1-ից:

2018 թվականի մայիսից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Պապիկյանը երեկ նշանակվել է փոխվարչապետ։ Նա գործադիրում կփոխարինի 2018 թվականի մայիսին փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանին։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ թիմակիցների հետ ուներ որոշակի տարաձայնություններ, որոնց պատճառը «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն էր։

2018 թվականի մայիսի 12-ից փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանը պահպանում է իր պաշտոնը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերից Գեղարքունիքի մարզպետ աշխատած Գնել Սանոսյանը։

Այս տարվա սկզբից առողջապահության նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը ևս պահպանում է իր պորտֆելը։ Մինչ Ավանեսյանը՝ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, որն այս տարվա հունվարին նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին, այնուհետև արտահերթ ընտրություններից հետո դարձավ ԱԺ պատգամավոր։

Նախորդ տարվա նոյեմբերի 26-ին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակված Վահան Քերոբյանը ևս կշարունակի ղեկավարել ոլորտը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Տիգրան Խաչատրյանն այսօր նշանակվել է ֆինանսների նախարար՝ փոխարինելով 2018 թվականի մայիսից այդ պաշտոնում նշանակված Ատոմ Ջանջուղազյանին։

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակված Վահրամ Դումանյանը նույնպես վերանշանակվել է պաշտոնում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ևս ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել․ նախորդ տարվա վերջին ԱԻ նախարար նշանակված Անդրանիկ Փիլոյանը վերանշանակվել է։

Արդարադատության նախարար է նշանակվել 2011-2016 թվականներին մարդու իրավունքների պաշտպան աշխատած Կարեն Անդրեասյանը։ Նա փոխարինում է 2019 թվականի հունիսից այս պաշտոնում նշանակված Ռուստամ Բադասյանին։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ավարտում է ծառայությունը արդարադատության նախարարի կարգավիճակում՝ չմոռանալով շնորհավորել նորանշանակ նախարարին։

Մինչ այս պահը երկու նախարարություններ շարունակում են մնալ առանց նախարարի․ առայժմ թափուր են արտաքին գործերի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների պաշտոնները։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կվերանշանակվի ապրիլից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված, իսկ մինչ այդ ավելի քան 2 տարի Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Չոբանյանը։ Նա նախարար էր նշանակվել Հակոբ Արշակյանի փոխարեն, որն այժմ պատգամավոր է։

ՀՀ նախագահի աշխատակազմից Factor TV-ին հայտնեցին, որ նախագահը վարչապետից առաջարկ չի ստացել նաև արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս գերատեսչությունում նախարարի պաշտոնը թափուր է արդեն 2 ամսից ավելի, երբ պաշտոնից ազատվեց նախորդ տարվա նոյեմբերի 18-ին այդ պաշտոնում նշանակված Արա Այվազյանը։ Այս պահին նախարարի պարտականությունները, ըստ էության, կատարում է հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատված Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր ԱԳ նախարարի առաջին տեղակալ։ Թեև փորձագիտական շրջանակներում կարծիք կար, որ հենց Գրիգորյանն էլ կզբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը, սակայն նրա նշանակման հարցում իշխանությունները, կարծես, չեն շտապում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան