Սահմանազատումից հետո դժվար է լինելու ադրբեջանցիներին ասել՝ հետ գնացեք․ Սեյրան Օհանյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մեր մոտեցումները շատ հարցերի շուրջ տարբերվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումներից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, և գաղափարական բազմակարծությունը սահմանադրական նորմ է, մեր տեսակետները կարող են արտահայտվել շատ ավելի մեղմ, եթե իրադրությունը մեղմ է»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին, նա նշեց, որ խոսակցության տոնն այն չէր, և խնդրեց զուսպ խոսել. «Մենք էլ կարող ենք շատ բարձր տոնով խոսել»:

Նա նշեց, թե խոսվում է հանդուրժողականության մասին, բայց ինչպես հանդուրժողական լինել, երբ իրենց երկու գործընկերներ գտնվում են անազատության մեջ։

«Ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել այն իրավիճակը, երբ այն սպառնալիքները, որ կան Հայաստանի շուրջ, բավականին լուրջ են»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն ռազմավարական կետերը, որտեղ ադրբեջանցիներն են եկել, հետագայում շատ դժվար է լինելու սահմանազատումից հետո ասել՝ հե՛տ գնացեք։

«Մենք առանց խաղաղության պայմանագրի, բանավոր կերպով, ասել ենք՝ էս դիրքերից հե՛տ գնացեք: Ինչո՞ւ նախկին ԱԺ-ն չի իրականացրել իր պարտավորությունները մեր սահմանների նկատմամբ, ու ովքե՞ր են մեղավոր, որ ադրբեջանցիները հայտնվել են մեր սահմանում»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: