Մարդկանց չկարողացանք բացատրել. Աննա Մկրտչյանը`քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձայնագրություն էր տարածվել, որտեղ նրա հայրը աշխատանքային կոլեկտիվից պահանջում էր մասնակցել ընտրություններին և քվեարկել իր դստեր դաշինքի օգտին, նշեց, որ իր հայրը քարզարշավ է իրականացրել, և ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա:

«Այդ մարդիկ իմ հայրիկի աշխատակիցները չեն եղել, այո՛, ձայանգրությունը եղել է, ինքն այդ ժամանակահատվածում եղել է արձակուրդի մեջ, կարող եք ճշտել, որ այդ մարդիկ իր ենթակայության տակ աշխատողներ չեն, և այդ հիմնարկը իր ենթակայության տակ չէ: Իմ հայրիկը իրականացրել է իմ քարոզարշավը և շատ շնորհակալ եմ, որ նա կիսում է իմ քաղաքական հայացքները»:

«Մենք ունենք մեկ նպատակ՝ էս դավաճաններին պետք է հանել ու վռնդել օրենսդիրից ու գործադիրից՝ բոլոր գործիքակազմերով ու միջոցներով»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Դիտարկմանը, որ իրենց կողմից նախաձեռնած շարժումը տապալվեց, և քիչ թվով քաղաքացիներ կանգնեցին իրենց կողքին, որոնց մի մասն էլ, ըստ իրավապահների հայտարարությունների, եկել էր ճնշումներով և փողով, Մկրտչյանն արձագանքեց. «Եթե ձմեռվա ցրտին, 5 հազար զոհ տված, 10 հազարից ավելի վիրավոր ու գերիներ ունեցող հասարակությունում 40-50 հազար քաղաքացու աջակցությունը քիչ եք համարում, թույլ տվեք չհամաձայնել»:

Աննա Մկրտչյանը քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու վերաբերյալ հարցին ի պատասխան նաև ընդգծեց. «Մենք չկարողացանք մարդկանց բացատրել, որ Նիկոլը դավադիր է»:

Մանրամասները՝ տեսանյութում: