Ո՞վ ա ձեզ սպառնում, հանգստացեք․ թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

«Ի՞նչ է կատարվում այս դահլիճում արդեն երկու օր շարունակ: Եթե դուք գտնում եք, որ մենք կառուցողական դաշտում համատեղ անելիք չունենք, կստանաք համապատասխան գնահատական, եթե կգտնեք հակառակը՝ կստանաք այդ գնահատականը»,- Աժ իր ելույթում դիմելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Այս դահլիճում հնչում են ելույթներ, որոնք իրականության հետ շատ հաճախ աղերս չունեն: Դուք իրապե՞ս կարծում եք, որ մեր և ձեր ընտրողներն այս քննարկմանն են սպասո՞ւմ… Կա ընդամենը երկու ճանապարհ՝ լինել կառուցողական, զբավել ՀՀ քաղաքացիների խնդիրներով, կամ լինել հակակառուցողական»,-ընդգծեց Հակոբյանը:

«Քիչ առաջ մեր գործընկերները խոսում էր սահմանների մասին և հարցեր էր բարձրացնում: Այն սահմանների մասին է խոսքը, որ դուք ճանաչել եք 2010-ի ձեր քվեարկությամբ»,- ասաց պատգամավորը:

Նա առաջարկեց հետագա քննարկումներում հարգել միմյանց. «Այլապես տուժողը դուք եք լինելու»:

Վաղարշակ Հակոբյանի ելույթից հետո կրքերը թեժացան, դահլիճից հնչեցին գոռգոռոցներ:

«Պահպանեք էթիկայի նորմերը… Հանգի՛ստ պահեք ձեզ, և եղե՛ք կառուցողական»,- ասաց Հակոբյանը:

«Ով ա՞ ձեզ սպառնում, մի՛ վախեցեք, ձեզ ոչ ոք չի սպառնում»,- պատասխանելով ընդդիմադիրների շարքերից հնչող ձայներին՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: