Եկամտահարկի վերադարձը պետք է միտվեր ցածր եկամուտ ունեցողներին, իսկ օգտվեցին բարձր ստացողները․ Արտակ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ

-Նոր կազմով Ազգային ժողովն արդեն երկրորդ օրն է՝ աշխատում է։ Ի՞նչ տպավորություն ունեք։

-Կարծում եմ՝ դեռևս վաղ է տպավորությունների մասին ամբողջական ասելը։ Տեսեք՝ Դուք կարևոր բառ ասացիք՝ «աշխատել»։ Աշխատել՝ նշանակում է ինչ-որ բան ստեղծել։ Ցավոք, հատկապես առաջին օրվա մթնոլորտը, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարծես թե հարկատուների միջոցով փորձում էին ապահովել, բնավ իր մեջ աշխատանքի տարրեր չէր պարունակում։ Հուսով եմ՝ ապագայում այս բացը կշտկվի, որովհետև որքան էլ կա քաղաքական հայացքների, տեսակետների բախում, խորհրդարանում ժողովուրդը, հանրությունն իր վճարած հարկերով ակնկալում է որոշակի աշխատանք։

Քանի որ նոր-նոր է կազմավորվում, կարծում եմ՝ այդ մշակույթը, որ անպայման ինչ-որ մի թթու, կծու խոսք միմյանց հասցեին ասեն, կվերանա և ավելի կառուցողական մթնոլորտ կստեղծվի։

-Նախորդ գումարման խորհրդարանն ինչո՞վ էր տարբերվում ներկա գումարման խորհրդարանից՝ և՛ ժամանակաշրջանային, և՛ անելիքների առումով։

-Նախորդ խորհրդարանում մեզանից շատերի համար սա նոր կարգավիճակ էր, որոշակի ադապտացման ժամանակ էր անհրաժեշտ։ Կարծում եմ՝ այս խորհրդարանի իշխող խմբակցությունն արդեն ունի կամ ձևավորել է այդ ձիրքը, որպեսզի կարողանա էլ ավելի մեծացնել իր արդյունավետությունը։ Նախորդ խորհրդարանը, ըստ էության, ինստիտուցիոնալ վերափոխումների մի փուլ էր, որտեղ առկա չէին այդքան արտաքին մարտահրավերներ։

Իսկ հիմա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, ըստ էության, բավական լուրջ տարածաշրջանային և անվտանգային մարտահրավերներ կան։ Եվ պատահական չէ, որ երբ ինձ հարցրեցիք՝ ինչպես էր առաջին օրը, կարծում եմ՝ մեծ հաշվով, անկախ քաղաքական հայացքներից, ժողովուրդն իր քվեով հնարավորություն է ընձեռել, որ անվտանգային միջավայրերում հնարավորինս շուտ համագործակցության եզրեր լինեն։ Եվ այս առումով է, որ ես ակնկալում եմ, որ նոր խորհրդարանն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի ռազմավարական ուղենիշների ուրվագծմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան