Մենք գործողություններ ենք անելու, կանենք` կտեսնեք. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

«ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտմամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Դա նույնն է, որ գնան ԿԸՀ՝ գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցի թեկնածուին, բայց իրեն թույլ չտան, որ մասնակցի քարոզարշավին»,- նշեց Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոններում առաջադրվել են ընդդիմադիր դաշինքի՝ մինչ այժմ դեռ կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել այդ թեկնածուների բացակայության պայմաններում։ ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ աննորմալ վիճակ է ստեղծվել: «Ստացվում է՝ ԱԺ-ն հաստատում է, որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են։ Սա, բնականաբար, աննորմալ վիճակ է: Մենք փորձեցինք շտկել՝ ասելով, որ դրա հիման վրա ԱԺ նախագահի ընտրությունն է լինելու անօրինական։

Հիմա մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս պարզ հարցի պատասխանը, այն, ինչ անհեթեթ կերպով դատախազությունն է իբրև մեկնաբանել, թե անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն ԱԺ-ն»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ դատախազությունն ԱԺ-ից բխող մարմին է, ԱԺ-ն միակ առաջնային մանդատ ունեցող մարմինն է»,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով նախորդ գումարման ԱԺ- կողմից օրենսդիրի ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար դարձնելու վերաբերյալ նախագծի ընդունմանը, Ռուստամյանը նշեց, որ իրենց դաշինքի կողմից այդ քայլը քննադատության է արժանացել. «Ոչ միայն քննադատելու ենք, այլ նաև կոնկրետ գործողություններ էլ ենք անելու, կանենք, կհայտարարենք կիմանանք»:

Մանրամասները՝  տեսանյութում։