Եթե ես վիրավորեմ իմ ընդդիմադիր գործիչներին, կվիրավորեմ նաև մեր քաղաքացիներին․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շնորհավորեց ընդդիմադիր խմբակցություններին՝ խորհրդարան անցնելու առիթով:

«Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը չլսված բան է եղել հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ շարունակ, ունի շատ պարզ հիմք: Դուք, հարգելի՛ գործընկերներ, իմ քաղաքական հակառակորդներն եք, որոնք, սակայն, խորհրդարանում հայտնվել են մեր քաղաքացիների մի մասի տված վստահության քվեի բերումով: Եվ ես պարտավոր եմ հարգել այդ քվեն, ինչպես նաև հաշվի նստել դրա հետ, ինչպես և դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն և հաշվի նստել դրա հետ:

Նույնկերպ, եթե ես երբևէ այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց վստահության քվե տված մեր քաղաքացիների մի մասին: Մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ինձ կամ իմ թիմակիցներին այս ամբիոնից վիրավորելը կամ զրպարտելը կլինի վիրավորանք մեծամասնությանը քվեարկած քաղաքացիներին»,- նշեց Ռուբինյանը:

Նա նաև վստահեցրեց, որ անձնապես ամեն ինչ անելու է, որ ԱԺ ամբիոնից ծավալվի բարձրորակ քաղաքական բանավեճ և ոչ թե փոխադարձ վիրավորանքներ ու անպտուղ խոսակցություններ:

Մանրամասները՝ տեսանյութում: