Թշնամանքը, ատելությունը պետք է դուրս մղենք այս ամբիոնից․ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Մինչ բուն խոսքիս անցնելն ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին: Հատուկ ուզում եմ նշել իմ ընկեր, գործընկեր ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, ԱԺ 7-րդ գումարման իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ անցանք անմարդկային դժվար ճանապարհ: Հիմա ուզում եմ ասել, որ հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով, շնորհակալ եմ, որ պինդ եւ հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին եւ մեր երկրին:

Իսկ հիմա իմ եւ, ինձ թույլ կտամ՝ նաեւ մեր բոլորի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության հպարտ, ուժեղ եւ իմաստուն ժողովրդին, որ այս բարդ ժամանակներում հերթական անգամ ազատ եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ձեւավորեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը: Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատեց դրանց արդյունքները: Ուստի ուզում եմ շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին, որը, ցավոք, բացակայում է, եւ «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առթիվ: Հայաստանի Հանրապետությունը պառլամենտական երկիր է, իսկ Ազգային ժողովը՝ հայ ժողովրդի ներկայացուցչական մարմին, եւ մենք բազմաթիվ անելիքներ ունենք միասին:

Մենք աշխատանքի ենք անցնում Հայաստանի եւ ամբողջ հայության համար դժվարագույն մի ժամանակ, ինչը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն, քան երբեւէ: Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ եւ տարաձայնություններ, բայց պետք է նաեւ աներկբա վերահաստատենք, որ Հայաստանի Հանրապետությունում մենք թշնամիներ չունենք եւ չենք կարող ունենալ:

Ազգային ժողովը, գտնվելով քաղաքական գործընթացների առաջնագծում, մարդկանց համար հանդիսանում է ամենակարեւոր չափորոշիչներից մեկը բոլոր առումներով: Ստացվել է այնպես, որ անկախ Ազգային ժողովի ունեցած իրավական գործիքակազմից եւ գործառույթներից՝ մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին կապում են հենց մեզ հետ, մեր խոսքի հետ, այս՝ թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, եւ մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնել: Ուստի թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն այս շենքից եւ, ընդհանրապես, մեր առօրյայից: 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գնացել ընտրատեղամաս, որպեսզի մենք այստեղ իրար ատենք կամ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք: Բավակա՛ն է, հայ ժողովուրդն առանց այն էլ դժվար պատմական փուլ է անցնում, եւ ես բոլորիդ խնդրում եմ եւ հորդորում, որ, անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից, վերափոխվենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ մարդու: Մենք բոլորս գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային եւ կարեւորագույն խնդիրներից է, եւ մենք չենք խորշում դրա մասին խոսել, բայց հաճախ մոռանում ենք, որ մեր ասած յուրաքանչյուր խոսքն իր արձագանքն է գտնում եւ գտնելու է մեր սահմանների ամբողջ երկայնքով:

Ուստի ցանկացած խոսք ասելիս, քաղաքական յուրաքանչյուր հայտարարություն եւ գործընթաց սկսելիս, մենք պետք է այն դիտարկենք նախ եւ առաջ մեր երկրի անվտանգության տեսանկյունից եւ մշտապես նախապատվությունը տանք կառուցողական գործելաոճին եւ միասնականության աստիճանը բարձրացնող քայլերին:

Ես ինքս այսօր պարտավորվում եմ անել ամեն բան եւ սեփական օրինակով այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ընտրվելու պարագայում որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ իմ առաջնային խնդիրներից է լինելու ապահովել Ազգային ժողովի՝ որպես պետության կարեւորագույն ինստիտուտի, անխափան գործունեությունը եւ արդյունավետությունը: Բազմաթիվ անելիքներ ունենք արտաքին հարաբերությունների ոլորտում: Իզուր չէ, որ ընտրությունների ժամանակ բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավի կարեւորագույն ասելիքներից մեկը հենց դա էր: Ազգային ժողովն այդ տեսանկյունից լավագույն հնարավորությունն է բոլորիս համար, եւ այստեղ նույնպես անելիքներ կան: Այս ընտրությունների շնորհիվ այժմ դահլիճում կան բազմաթիվ փորձառու գործիչներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում, ուստի հրամայականը մեկն է՝ միասնաբար ծառայեցնել մեր ուժերը երկրի անվտանգության ապահովման համար, մեր միասնական շահերի սպասարկման համար:

Հաջորդ կարեւորագույն անելիքը օրենսդիր գործունեության ապահովումն է: Նոր իրավիճակը եւ սրընթաց զարգացող աշխարհը մեզ պարտադրում են օրենսդրական արագ եւ անսխալ լուծումների գործելաոճ: Ազգային ժողովի, այդ թվում մշտական հանձնաժողովների անխափան աշխատանքների ապահովումը եւ համագործակցությունը կարեւորագույն հրամայական է այսօր: Իսկ դա կրկին ու կրկին հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերի եւ պատրաստակամության պարագայում:

Այսօր մենք ունենք համատեղ աշխատանքի հնարավորություն: 8-րդ գումարման Ազգային ժողովի մեկնարկը յուրահատուկ զրոյական կետ է, որտեղ բոլորս մեր աշխատանքի ոճի եւ ապագա անելիքի տրամաբանության ձեւավորման հիմքն ենք դնելու: Ոչ մի անհնար բան մեզ համար չկա, պետք է միայն քաղաքական կամք եւ գիտակցում, որ մեր երկրի ապագան կերտում ենք հիմա:

Վստահեցնում եմ, որ իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, ինչպես նաեւ կուսակցության վարչության անդամ լինելը չի խոչընդոտելու արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում կազմակերպել ներխորհրդարանական աշխատանքներն ու համագործակցությունը մեր ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է, եւ մեծ է նոր սկիզբ դնելու գիտակցումը:

Ընտրվելու պարագայում ես պատրաստ եւ բաց եմ ձեզնից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց` ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի: Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները հանուն մեծ նպատակների: Ազգային ժողովի եւ համատեղ աշխատանքի կազմակերպման գործում ես ունեմ ձեզնից յուրաքանչյուրի աջակցության եւ խորհրդի կարիքը: Հավատացած եմ, որ անկախ բոլոր տարաձայնություններից, տարբեր մոտեցումներից մեզնից յուրաքանչյուրն իր սրտում եւ մտքում ապրում է հայ մարդով, Հայաստանով, Արցախով եւ Սփյուռքով: Ուստի, անցնենք գործի, որովհետեւ Հայաստանում եւ Արցախում ապագա կա, կա՛ ապագա:

Աստված պահապան եւ օգնական մե՛զ եւ հայ ժողովրդին:

Շնորհակալություն:

Մանրամասները՝ տեսանյութում: