Կարող են լինել նաև զոհեր, բայց այս փուլը պետք է հաղթահարենք. Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Երբ որ մենք կավարտենք մեր սահմանների ճշգրտումը, երբ որ կհռչակենք, թե որոնք են ՀՀ սահմանները, դրանից հետո ցանկացած ոտնձգություն մեր սահմանից մեկ մետր այս կողմ, կարող է դատապարտվել ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Մինչև մենք չճշգրտենք մեր սահմանները, չպետք է կրակենք իրար վրա: Մեր խնդիրն այսօր իրար վրա չկրակելն է, եթե իրենք կրակեն, մենք էլ կկրակենք, բայց մեր խնդիրը նախահարձակ չլինելն է: Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է կարողանա անցնել այս փուլը:

Բոլորս էլ ծանր ենք տարել այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս էլ կորուստներ ենք ունեցել, մեկը հարազատի կորուստ է ունեցել, մեկը շատ ծանր է տարել տարածքային կորուստը, բայց մենք պետք է կարողանանք անցնել այս փուլը: Եթե մենք չկարողանանք այս փուլը հաղթահարել կազմակերպված պետության պետական մտածողությամբ, երբեք դուրս չենք գա այս քննարկումներից: Կարող են լինել նաև զոհեր, սակայն մենք այս փուլը պետք է հաղթահարենք, որովհետև պետություն ենք: Մենք պետք է այս քննությունը կարողանանք հաղթահարել, ոչ թե այս հարվածը, որը շատ ծանր է, բերի նրան, որ մեր բոլոր համակարգերը վերածվեն բամբասանքի ու վհատության: Բոլոր սոցիալական օղակները պետք է վերականգնեն իրենց արդյունավետությունը»,- նշեց Արսենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: