Բոլոր հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում վերջին զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, տուժածներին ու վիրավորներին առողջություն մաղթում։ Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակվում է մնալ լարված։ Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրավիճակի հետագա դեգրադացիայով, լուծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար՝ ապաէսկալացիայի միջոցով, սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկով։

«Մտադիր ենք ակտիվ աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության, բարգավաճման գոտու վերածելու համար՝ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապասխան»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Էմմա Չոբանյան