ԱԺԲ-ն փողոցային պայքար է սկսելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռը պատրաստվում է փողոցային պայքար սկսելու: Այս մասին «Իրավիճակը առաջնագծում և մեր անելիքները» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Ժովուրդը պետք է համախմբվի, այնքան ուժ պետք է կենտրոնացվի, որ կարողանա իր կամքը պարտադրել ռուս-թուրքական կամքն իրականացնող իշխանություններին և ձևավորել ազգային իշխանություն: Երբ ասում ենք փողոց դուրս գալ և կամք պարտադրել, նկատի ունենք, որ պետք է լինեն գործողություններ, այդ թվում՝ նաև քաղաքացիական անհնազանդության քայլեր»,- նշեց Ավետիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ թշնամին  նորից հարձակվել է, բայց ժողովրդի նույնիսկ գիտակից մասը կարծես թե անգիտակից վիճակում է. «Կամազրկված վիճակում է, բավարարվում է ֆեյսբուքում ստատուսներ գրելով: Մենք հորդորում ենք, որ ի վերջո գոնե հասկացողները հասկանան»:

«Մենք ժողովրդին չենք մեղադրում, մենք խոսում ենք քաղաքական որոշակի գիտակցություն ունեցող շերտի մասին՝ նրա վրա դնելով ամբողջ հույսը և պատասխանատվությունը, այդ թվում՝ նաև մեզ վրա: Մենք հիմա տեսնում ենք, որ դեռևս պահը հասունացած չէ, և մենք ամեն կերպ, նաև այս ասուլիսով հասունացմանն ենք նպաստում: Համոզված ենք, որ «քնած» չեն մնա: Թող ոչ մեկը չնեղանա, մենք երբեմն-երբեմն կսմթելու ենք»,- ընդգծեց Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: