Ադրբեջանը ցանկանում է խուճապ ստեղծել սահմանամերձ բնակչության շրջանում և խթանել արտագաղթը․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի քաղաքական նպատակները» թեմայով առցանց քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների քաղաքական նպատակներին ու ապագայում դրանց վերսկսման հավանականությանը:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հետապնդում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ:

«Ադրբեջանի կարճաժամկետ նպատակը պայմանագրի ստորագրումն է կամ գոնե բանակցությունները Հայաստան-Ադրբեջան պայմանագրի շուրջ, որը Ադրբեջանը կներկայացնի որպես Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի մաս՝ դրանով վերջանականապես թաղելով Մինսկի խմբի գործընթացի վերականգնման որևէ տեսական հույս: Եվ երկրորդը՝ հաղորդակցության ուղիների բացումն է. Ադրբեջանը ցանկանում է իր կապը Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով նաև Թուրքիայի հետ իրականացնել Սյունիքի տարածքով՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով: Այդ ճանապարհների բացումը մեծացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացվածությունը Սյունիքում:

Ադրբեջանն ունի նաև երկարաժամկետ նպատակ. ՀՀ սահմանամերձ տարածքների բնակչության շրջանում տարածել անվստահություն, խուճապ, հասկացնել, որ նրանց ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ, և խթանել արտագաղթը դեպի Երևան կամ Ադրբեջանի համար իդեալական տարբերակը՝ Հայաստանից դուրս»,- նշեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: