Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ՝ հայկական և ռուսական կողմերի միջև․ եռակողմ հանդիպում տեղի չի ունենալու

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։

Իսկ երեկ՝ հուլիսի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Թե ինչ են քննարկել կողմերը փակ հանդիպման ընթացքում՝ դեռևս հայտնի չէ։ Առաջիկայում ևս Մոսկվայում հայ-ռուսական ձևաչափով բանակցություններ են նախատեսվում։

Նշենք, որ հուլիսի 26-ին էլ Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը հեռախոսացրույց էին ունեցել։ Կողմերը քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ժամը 10։00-ից դադարեցրել են կրակը։ Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։

 

Արփի Հակոբյան