Սահմանի իրավիճակն անհանգստացնում է Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես լիովին տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, զինված գործողություններ են։ Բնականաբար, մենք մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացում կա»,- այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով Էրեբունի ամրոցում մասնակցում էր  Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու ստեղծված իրավիճակը առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ հրադադարի խախտման պատճառով Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում։

«Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթաց, սակայն դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո։

Բնականաբար շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի նախ իրավիճակի հանդարտեցման համար մեր ներդրումն ունենանք, ապա նաև քաղաքական գործընթացի վերսկսման մեջ։

Բնականաբար այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակն է։ Չենք մոռանում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան․ մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- ասաց դեսպանը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։