Արմեն Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել

Լուրեր

07.05.2024 | 10:11
Հրդեհ Դեղատան փողոցում
07.05.2024 | 09:51
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
07.05.2024 | 09:32
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել
06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
Բոլորը

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործակալության աջակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների ու ծրագրերի համար. «Մենք բոլորս, սակայն, ապրում ենք ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար: Որպես երկրի նախագահ՝ առաջարկում եմ մտածել վաղվա համագործակցության մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին»:

Կողմերը քննարկել են բնական աղետների կառավարման և կանխարգելման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև մի շարք այլ՝ գիտության ու բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին՝ նշելով, որ մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս ծրագրի շրջանակում արդեն իսկ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխարհի մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գիտակրթական հաստատությունների հետ, և ակնկալվում է համագործակցություն նաև ճապոնական ընկերությունների ու համալսարանների հետ: «Կարևոր է, որ կենտրոնանանք գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու վրա, քանի որ դա է մեր երկրի ապագան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը նշել է, որ իրենց կառույցը պատրաստակամ է քննարկել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ: