Քաջարանի համայնքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անակնկալ որևէ բան չկար իր համար։ Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա։ Մենք միանշանակ դիմելու ենք Վճռաբեկ դատարան, շարունակությունը կերևա՝ ըստ դատարանի արդյունքի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: Համայնքապետը երկու ամսով կալանավորվեց հուլիսի 10-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ։

Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում․ ըստ նրա՝ այս ամենն «իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է»: Փարամազյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

 

Ռոզա Վարդանյան