Դատարանն Արման Բաբաջանյանից պահանջել է ներողություն խնդրել ՀՅԴ կուսակցությունից, Բաբաջանյանը պատրաստվում է բողոքարկել որոշումը

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Քաղաքացիական դատարանն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել ՀՅԴ-ականներից: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Ըստ ներկայացված հայցի՝ Բաբաջանյանը 06.12.2019 թ., ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, ասել էր. «Մենք շատ լավ գիտենք այդ ժողովը վարող Հրանտ Մարգարյանը ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում և (….) այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին, և պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցը ինչի մասին էր և թե 31-ի գործը ինչի մասին էր, և «Հոկտեմբեր 27»-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ, և կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական այդ միության այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք և այդպիսի հանձնարարություն պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու և պիտի հորդորեմ, որ այս կուսակցությունը, որը հիմա սփյուռքում ու հիմա էլ Հայաստանում մեդիայի ռեսուրսներն օգտագործում է ամենաաննկարագրելի թույնը թափելու Հայաստանի պետության և այս նոր փոփոխությունների դեմ, և թող խելքները գլուխները հավաքեն և Ազգային անվտավգության ծառայությունը թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը, և մենք չենք կարող էսպես կրավորական կերպով հանդուրժել այսպիսի երևույթները»:

Հայցվորները Բաբաջանյանի ելույթը որակել են որպես վիրավորական և զրպարտչական:

Դատարանը՝ Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել:

Դատարանը որոշել է Բաբաջանյանից հօգուտ ՀՅԴ-ի բռնագանձել 1 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում, նաև պարտավորեցնել Արման Բաբաջանյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից վիրավորական արտահայտությունների համար «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթերի ընթացքում հետևյալ տեքստով ներողություն խնդրելու․

«Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»:

Արման Բաբաջանյանը Factor.TV-ի հետ զրույցում նշեց՝ համաձայն չէ դատարանի որոշման հետ, քանի որ ակնհայտ կողմնակալ որոշում է:

«Անձամբ իմ անձի նկատմամբ է դատարանը նման որոշում կայացրել, որն անպայման Վերաքննիչ դատարանում ենք բողոքարկելու։ Սա անհետևանք չի մնալու, ես որևէ վիրավորական կամ զրպարտչական արտահայտություն չեմ արել, ուղղակի իրերին տվել եմ իրենց անունները»,- նշեց Բաբաջանյանը։

 

Ռոզա Վարդանյան