Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք. Վահրամ Դումանյանի ուղերձը ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղերձը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս:

Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:

Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները:

Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք:

Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է:

Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է: