Ճզմե՛լ 5-րդ շարասյան գլուխը, դատերն արագացնե՛լ․ սա գրոհ է պետականության դեմ․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ

-Մեկնարկել է Ալիև-Պուտին հանդիպումը, «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Պուտինն Ալիևին շնորհակալություն է հայտնել՝ Ղարաբաղի հարցում փոխզիջումներ գտնելու համար։ Ինչ եք կարծում՝ ինչի՞ մասին է խոսում Պուտինը, ի՞նչ փոխզիջումային լուծում է տեղի ունեցել Ղարաբաղի հարցում:

-Եթե Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցում անտարբերություն կա, ապա թուրքերին թողնելու առումով վիճելի հարցեր կան: Ժամանակին Պուտինը ԿԳԲ-ի շնիկ է եղել, Ալիև հայրը, երևի, ժամանակին Պուտինի պետն է եղել, և երևի ԿԳԲ-ի շնիկ բարեկամից շնորհակալ պետք է լինել… Տեսեք՝ Խրուշչյովը ժամանակին հերոս է եղել, ռեֆորմատոր, բայց Ղրիմը աճուրդի հանեց և նվիրեց Ուկրաինային, ռուսներն այդ մասին չեն խոսում, բայց ատում են նրան… Կգա ժամանակ, երբ այս ապիկարը, որ թուրքերին հրավիրեց Այսրկովկաս և ինչ-ինչ հաշիվներից ելնելով՝ ասում են դոլար, բայց դա դոլարի հարց չէ, թողեց տեղավորվել արևելյան Անդրկովկասում՝ մեր արյան հաշվին և իր ղոլանների հաշվին, որոնք ոչ միայն մեր բանակի դիմադրությունը չկազմակերպեցին, այլ, ըստ էության, մեր բանակի դեմ կռվեցին, որ հաճոյանան Պուտինին: Մի օր այնպես են քննադատելու Պուտինին, բայց ռուսներն իրենց ցարերին, ցավոք, քննադատում են միայն մեռնելուց հետո: Պուտինը պետք է շնորհակալ լինի Ալիևին։ Իհարկե, երկրորդ մաս էլ կա, սա միայն ենթադրություն է. Արևմուտքի ճնշումները Ռուսաստանին արնաքամ են անում… Երևի, ճնշումը շատ է մեծ, և ԿԳԲ-շնիկ ենթական, ԿԳԲ-շնիկ ավագին ինչ-որ զիջում է արել:

-Փորձենք հասկանալ՝ ադրբեջանական սադրանքների թիրախը միայն Հայաստա՞նն է, թե՞ այստեղ շոշափվում են նաև Ռուսաստանի տրամադրությունները: Գիտեք՝ Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, համայնքապետն է վիրավորում ստացել: Ինչքա՞ն կարող է տևել այս ամենը:

-Ես երևի եզակի հայերից եմ, որ կարծում եմ՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության և Ալիևի միջև շահերի փոխհամատեղում կա, այստեղ ռուսական տրամադրությունները չեն շոշափվում, որովհետև ռուսները, հավանաբար, սվինը խրել են համապատասխան տեղ, և Ալիևին առաջ են քշում, իսկ Ալիևը հաճույքով է գալիս:

-Ի՞նչ են ուզում ռուսները և ադրբեջանցիները մեզանից:

-Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանի պետականության լիկվիդացիայի խնդիրը մնում է օրակարգային հարց, իհարկե, մեր ժողովուրդն ընտրություններով հերթական անգամ վիժեցրեց պետականության լիկվիդացիայի գործընթացը, քոչարյանական, ղարաբաղյան կլանի գրոհը: Եվ այս հարցը Ռուսաստանի համար մնում է օրակարգային, արյունոտ ձեռքերով թուրքական յաթաղանը ռուսական կազակի սապոգներով այս գործն անում է։ Իհարկե, Ալիևը դա հաճույքով է անում և թուրքերը հաճույքով կանեն, հետևապես՝ մենք պետք է պատրաստ լինենք պայքարի: Իմ գնահատականով՝ ամենավտանգավոր շրջանն անցել ենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան