Աշխարհը գնալով հեռանում է COVID-19 համաճարակի ավարտից․ ԱՀԿ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աշխարհը գնալով հեռանում է COVID-19 համաճարակի ավարտից: Սա, մասնավորապես, պայմանավորված է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման, պատվաստանյութերի բացակայության և սահմանափակող միջոցների չկատարման հետ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն, գրում է Ամերիկայի ձայնը:

«Շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում: Իրավիճակը գնալով բարդանում է, և մենք ավելի ու ավելի ենք հեռանում այս համաճարակի ավարտից, քան ներկայումս կարող էր լինել», – ասել է ԱՀԿ մասնագետը:

Նրա կարծիքով՝ համաճարակը կշարունակվի COVID-19-ի նոր շտամերի ի հայտ գալու, սոցիալական խմբերի խառնվելու, պրոֆիլակտիկ միջոցներին չհետևելու և ընդդեմ վիրուսի պատվաստանյութի պակասուրդի պատճառով։

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 11.5% -ով, իսկ վարակի պատճառով մահացությունների թիվն աճել է 1% -ով, ընդգծել է Կերխովեն:

Նա նաև ավելացրել է, որ անցյալ շաբաթ Եվրոպայում 21% -ով ավելի շատ կորոնավիրուսի դեպք է գրանցվել, մինչդեռ Արևմտյան Խաղաղ օվկիանոսում վարակվածների թիվն աճել է 30% -ով:

Տաթև Ֆռանգյան