Վազգեն Մանուկյանի գործով նիստը հետաձգվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատավարությունը։ Գործը քննվում է Վահե Միսակյանի վարույթում։

Նիստի սկզբում պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Միջնորդության հիմքում պաշտպանը նշեց, որ նախաքննության ողջ ընթացքում Մանուկյանը չի խուսափել գործի քննությունից և պատշաճորեն ներկայացել է նախաքննական մարմնին։

Մեղադրող դատախազ Ստեփանյանն առարկեց ներկայացված միջնորդությանը։ Ըստ նրա՝ դեռևս չեն վերացել առանց հարգելի պատճառով չներկայանալու և այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքները։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի 16։00-ին։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ։ Ըստ նրա՝ իր հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունը չեն խախտել։ 

 

Ռոզա Վարդանյան