Ռուսաստանը Թուրքիային C-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ կվաճառի

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ռոսօբորոնէքսպորտը», որը ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի մասն է, առաջիկա ամիսներին ծրագիր է պատրաստում՝ Թուրքիային զենիթահրթիռային C-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Միխեևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այդ ծրագիրը կավարտենք։ Անցկացվում են վերջնական խորհրդակցությունները, ձևավորվել է ֆինանսական մոդելը, ինչպես նաև այդ նախագծում տեխնոլոգիական համագործակցության ծրագիրը»,- ասել է Միխեևը:

Նշենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի 4 ստորաբաժանում՝ 2․5 մլրդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին էլ «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամանակից շուտ է կատարել՝ Թուրքիային մատակարարելով համակարգի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։

2020 թվականի դեկտեմբերին էլ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարեց, որ թուրքական կողմը գումարն ամբողջությամբ վճարել է։

 

Էմմա Չոբանյան