Վրաստանում հիվանդանոցները կրկին գերբեռնված են

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են, գրում է Aliq.ge-ն։

Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են:

Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. այստեղ այսօր ստացիոնար բուժում է անցնում 112 հիվանդ: Հաշվի առնելով հիվանդության ընթացքը, կլինիկական պատկերը` կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ հիվանդների 70% -ը վարակված են հնդկական շտամով:

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` ներկայումս երկրի հիվանդանոցներում քովիդ մահճակալների ավելի քան 75% -ը ՝ 5846-ից 4446-ը զբաղված է:

Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի 16,487 ակտիվ դեպք կա: 4446 հիվանդ (գրեթե 27%) բուժվում է հիվանդանոցներում: 10949 քաղաքացի բուժվում է տանը:

Ինչպես նշում են բժիշկները` կորոնավիրուսի հնդկական շտամի ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին, ուստի քաղաքացիները հաճախ այն շփոթում են սովորական մրսածության հետ: Մասնագետները բոլորին հորդորում են զգույշ լինել, ստուգվել, եթե ախտանշաններ կան, անցնել ինքնամեկուսացման: