ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Նրանք պետք է հաշվետու լինեն մեզ․ սա բարոյական հարց է․ Արտավազդ Բայաթյանը՝ պատգամավորների ծախսերի ավելացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Հայաստանում քաղաքական ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ հորինված և անպետք հարցերի շուրջ են աշխատում։ Այդ ճգնաժամը կլուծվի այն ժամանակ, երբ մեր երկրի ինստիտուտները կսկսեն աշխատել նորմալ, բնականոն տեմպով ու ռիթմով»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը։

Նա անդրադառնում է նաև ընդդիմության գործելաոճին՝ շեշտելով, որ անկախությունից ի վեր մենք ռեալ ընդդիմություն չենք ունեցել։

Արտավազդ Բայաթյանի համոզմամբ՝ այդ ինստիտուտը մեզ մոտ դեռ չի կայացել, շատ թույլ է․ «Վերջերս էլ այն մարդիկ, որոնք մնացել էին իշխանությունից դուրս, անպայման ուզում էին իշխանության գալ․ դա ռևանշիզմ էր։ Ընդդիմությունը պարապ խոսքով կամ հերթական ստերով ուզում էր ռևանշ անել, կորցրածը հետ բերել։ Հիմա խորհրդարան անցնելուց հետո ընդդիմությունը խոչընդոտող կլինի, ոչ թե սայլը տեղից շարժող։ Լսում եմ ընդդիմադիր-ռևանշիստների ելույթները և ներկա իշխանության լիդերների նկատմամբ այնքան ատելություն, զզվանք եմ նկատում, որ չեմ պատկերացնում՝ կառուցողական քայլերի դիմեն»։

Մեր զրուցակիցը խոսում է նաև իշխանական պատգամավորների հեղինակած նախագծի մասին, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը կդառնա 250 հազար դրամ:

«Եթե նրանց հարկավոր է խրախուսվել, պետք է հաշվետու լինեն մեզ․ սա բարոյական հարց է։ Նրանք պետք է արժանի լինեն այդ գումարին։ Ոմանք ասում են՝ այդ գումարը պետք է տալ, որ պաշտոնյան կաշառք չվերցնի: Դա ելք չէ․ մարդուն հազար տաս, տասը հազար կուզի, սրան վերջ չկա»,- նշում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան