Թուրքիային ուղղված «Թալիբանի» սպառնալիքները թուրք պաշտոնյաները վտանգավոր չեն համարում՝ դրանք «խորհրդանշական» որակելով

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Աֆղանստանում «Թալիբան» շարժման սպառնալիքները Թուրքիայի դեմ միայն խորհրդանշական բնույթ ունեն՝ ցույց տալու համար երկրում իրենց գերիշխանությունը։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ ներկայացնելով BBC-ի թուրքական ծառայության՝ թուրքական ու ամերիկյան անանուն պաշտոնյաների վկայակոչած հրապարակումը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ թալիբների սպառնալիքները պետք է դիտարկել ավելի շատ որպես կեցվածք, քան իրական սպառնալիք, որ գրոհայինները կթիրախավորեն թուրք զինվորներին Քաբուլի միջազգային օդանավակայանում, որոնք, հնարավոր է, կտեղակայվեն այնտեղ սեպտեմբերին՝ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո։

Թուրքիայում անվտանգության ոլորտի անանուն պաշտոնյան ասել է, որ «Թալիբանն» ԱՄՆ-ի ուժերը դիտում է որպես օտարերկրյա զավթիչների, բայց դա Թուրքիային չի առնչվում։ Աղբյուրի պնդմամբ՝ «Թալիբան»-ը հասկանում է, որ Անկարան երկրում գաղտնի օրակարգ չունի։

«Դրանք խորհրդանշական հայտարարություններ են։ Այս ուղերձն ուղղված է միջազգային հանրությանը։ Հետևաբար, մենք չենք կարծում, որ ագրեսիվ վերաբերմունք կլինի Թուրքիայի նկատմամբ»,- ասել է աղբյուրը։

Երեքշաբթի «Թալիբան»-ը կրկնել էր իր պահանջը, որ Թուրքիան հետևի մյուս միջազգային ուժերի՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը, երբ ԱՄՆ-ը ավարտի սեպտեմբերին երկրից իր զորակազմի դուրսբերման գործընթացը։ Հակառակ դեպքում, ըստ թալիբների, ապագայում նրանք նույնպես կարող են թիրախ դառնալ։

Թուրքիայի առաջարկը՝ շարունակելու ապահովել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, ողջունել են ԱՄՆ-ն և Քաբուլի պաշտոնյաները։ Այնուամենայնիվ, առաքելությունը կսահմանափակվի օդանավակայանի գործունակության ապահովմամբ և չի դառնա ռազմական առաքելություն՝ նման Թուրքիայի միջամտություններին Սիրիայում կամ Լիբիայում:

Էմմա Չոբանյան